«Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հնարավոր հեռացման մասին։
«Զիդանին ոչ մի սխալի մեջ չի կարելի մեղադրել։ Այն, ինչի նա հասել է, անհավանական է։ Քչերը կարող են դա կրկնել»,- Կասիլյասի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մյուս շաբաթ Զիդանը կհանդիպի մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ՝ հայտնելու իր որոշման մասին։
Հիշեցնենք, որ այսօր Իկեր Կասիլյասը նշում է ծննդյան 40-րդ տարեդարձը։