«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շուտով որոշում կկայացնի մադրիդյան ակումբում իր ապագայի վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է իսպանական հեղինակավոր AS պարբերականը՝ ֆրանսիացի մասնագետը մյուս շաբաթ կհանդիպի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Նշվում է, որ այդ հանդիպման ժամանակ Զիդանը Պերեսին կտեղեկացնի՝ մյուս մրցաշրջանում մնում է թիմում, թե ոչ։ Զիդանն ուզում է ավարտել Իսպանիայի առաջնությունը, և հետո միայն իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնել։
«Ռեալը» Լա լիգայում իր վերջին խաղը կանցկացնի մայիսի 22-ին՝ մրցելով «Վիլյառեալի» դեմ։ «Սերուցքայինները» «Ատլետիկոյից» հետ են մնում 3 միավորով։