ՊՍԺ-ի ղեկավարությունը բանակցություններ է վարում հարձակվող Կիլիան Մբապեի հետ նոր երկարաժամկետ պայմանագրի շուրջ:
Ըստ Marca-ի, «Կարմիր-կապույտները» հարձակվողին առաջարկել են պայմանագիր կնքել մինչ 2025 թվականը՝ թիմը լքելու հնարավորություն ունենալու տարբերակով 2024 թվականին: Դրանով խաղացողը կստանա ֆինանսական պայմանների զգալի աճ:
Աղբյուրը պնդում է, որ Մբապեն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը, բայց միայն մինչև 2023-ի ամառը՝ թիմը լքելու հնարավորությամբ 2022-ին: Բացի այդ, Կիլիանը ղեկավարությունից պահանջում է ուժեղացնել թիմի կազմը Չեմպիոնների լիգայում հաղթելու համար:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մբապեն 30 հանդիպում է անցկացրել Լիգա 1-ում ՝ դառնալով 26 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: