Լիվերպուլի լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը ընդգրկվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի փառքի սրահում:
Ջերարդը Լիվերպուլի սան է: Նա թիմում է խաղացել 1998-ից 2015 թվականներին: Այս ընթացքում նա Պրեմիեր լիգայում անցկացրել է 504 հանդիպում և դարձել 102 գոլի հեղինակ:
Ավելի վաղ Պրեմիեր լիգայի փառքի սրահում ընդգրկվել էին Ալան Շիրերը, Թիերի Անրին, Էրիկ Կանտոնան, Ռոյ Քինը, Ֆրենկ Լեմպարդը և Դենիս Բերգկամպը:
Посмотреть эту публикацию в Instagram