Երևանի «Ալաշկերտը» շարունակում է անհաջող խաղերի շարքը: Գավաթի խաղարկության եզրափակչում պարտվելուց հետո, «Ալաշկերտը» պարտվեց առաջնության խաղում՝ 1-3 հաշվով զիջելով «Վանին»: Հաղթանակը «Ալաշկերտին» չեմպիոնական հույսեր կպարգևեր:
Armsport-ի աղբյուրի համաձայն, արդեն այսօր «Ալաշկերտի» ղեկավարությունը կհեռացնի Աբրահամ Խաշմանյանին, իսկ նրա փոխարեն թիմի ղեկը կստանձնի Ալեքսանդր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանն այս մրցաշրջանի մեկնարկում մարզում էր Երևանի «Ուրարտուն»: