ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի վերադարձը Ֆրանսիայի հավաքական:
Բենզեման հավաքականում վերջին անգամ խաղացել է 2015 թ-ի հոկտեմբերի 8-ին: Այդ օրվանից ի վեր Բենզեման հավաքական չհրավիրվեց Վալբուենայի հետ կապված սկանդալի պատճառով:
«Ես շատ երջանիկ եմ: Միշտ ասել եմ, որ ցանկանում եմ խաղալ մեծանուն ֆուտբոլիստների կողքին: Բենզեմայի նման հարձակվողները քիչ են: Նա խաղում է իր ուժերի մաքսիմումով: Նա «Ռեալում» խաղում է 10 տարի: Նա տաղանդավոր է և արդեն ունի մեծ փորձ: Ես վստահ եմ, որ նա շատ հեշտ կհարմարվի»,-Մբապեի խոսքերն է մեջբերում L`Equipe-ը:
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ը կանցկացնի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Ֆրանսիան նույն խմբում ընդգրկված է Գերմանիայի, Պորտուգալիայի ու Հունգարիայի հավաքականների հետ: