Պրեմիեր լիգայի ակումբները 37-րդ տուրի ավարտին եզակի ցուցանիշ գրանցեցին Անգլիայի առաջնություններում:
2020/21 մրցաշրջանում Պրեմիեր լիգայի թիմերը արտագնա հաղթանակներ են տարել 150 անգամ 13-ով ավելին, քան տանը (137): Անգլիայի լավագույն 4 դիվիզիոնների պատմության մեջ առաջին անգամ թիմերը ավելի շատ արտագնա հաղթանակներ են տարել:
Պրեմիեր լիգան դեռ չի ավարտվել, բայց ամեն դեպքում արտագնա հաղթանակների քանակն ավելի շատ կլինի, քանի որ թիմերին մնացել է ընդամենը 10 հանդիպում:
Հարկ է նշել, որ այս մրցաշրջանում խաղերի մեծ մասն անցկացվում էր դատարկ տրիբունանով՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: