Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Մոնակոն» մրցեց ՊՍԺ-ի հետ:
Խաղն անցավ հավասար պայքարում: Փարիզյան ակումբը խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական գնդակ խփեց ու տիրեց գավաթին. աչքի ընկան Մաուրո Իկարդին ու Կիլիան Մբապեն:
ՊՍԺ-ն 14-րդ անգամ հաղթեց եզրափակչում. ևս 5 անգամ թիմը պարտվել է գլխավոր խաղում:
«Մոնակոն» իր պատմության ընթացքում 5 անգամ է հաղթել գավաթի խաղարկությում, 5-րդ անգամ էլ այսօր պարտվեց գլխավոր խաղում:
ՊՍԺ-ն շարունակում է չեմպիոնական պայքարը ներքին առաջնությունում: