Հայաստանի Պրեմիեր-լիգայի 24-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է «Արարատին» և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը։
Հանդիպման հաշիվն առաջին կեսի վերջնամասում բացել է «Արարատի» ուկրաինացի հարձակվող Մաքսիմ Զադերական։ «Արարատ-Արմենիայի» կազմում պատասխան գնդակը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը երկրորդ կեսի մեկնարկում է փոխարինման մտել։ Կարապետյանը 75-րդ րոպեին է աչքի ընկել խփած գնդակով ու փրկել իր թիմին պարտությունից։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 38 միավորով երկրորդն է, «Արարատը»՝ 37 միավորով 3-4-րդ հորիզոնականն է կիսում «Ալաշկերտի» հետ։
Վարդան Բիչախչյանի սաները 21 խաղից հետո վաստակած 37 միավորով բարձրացել են ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Արարատ-Արմենիան» շարունակում է երկրորդ տեղը զբաղեցնել՝ 38 միավորով։