Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Գազպրոմը» նոր պայմանագիր է ստորագրել ՈւԵՖԱ-ի հետ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հովանավորչական պայմանագիր ուժի մեջ է մինչև 2024 թվականը և ներառում է Եվրոպայի երկու առաջնությունների, այդ թվում ՝ Եվրո-2020-ի և Ազգերի լիգայի հովանավորությունը: Նաև, ռուսական ընկերությունը կշարունակի հովանավորել Չեմպիոնների լիգան:
Բացի Չեմպիոնների լիգայից, «Գազպրոմի» նոր համաձայնագիրը կներառի նաև հովանավորչական իրավունքներ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի, Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում և ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայի եզրափակիչներում 2021-2024 թվականներին:




























































