«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման արձագանքել է Ֆրանսիայի հավաքական հրավիրվելուն։ Գրառումը ֆուտբոլիստը կատարել է Instagram-ում։
Բենզեման վերջին անգամ Ֆրանսիայի հավաքականի կազմում խաղացել է 2015 թվականի հոկտեմբերի 8-ին, դրանից հետո նա դադարեց հրավիրվել հավաքական՝ կիսապաշտպան Մատյո Վալբուենայի շանտաժի հետ կապված սկանդալի պատճառով։
«Ես այնքան հպարտ եմ Ֆրանսիայի հավաքական վերադարձով ու այն վստահությամբ, որ ինձ ցուցաբերեցին։ Շնորհակալ եմ իմ ընտանիքին, ընկերներին, իմ ակումբին, ձեզ ու բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ»,- գրել է Բենզեման։
Բենզեման ընդգրկվել է Ֆրանսիայի հավաքականի՝ Եվրո-2020-ի հայտացուցակում։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն ազգային թիմի կազմում 81 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 27 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
View this post on Instagram