Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունը:
70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում աշխարհի անհատական գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր, ԵԱ 3-րդ մրցանակակիր Արման Անդրեասյանը 3-1 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Դենիս Բորոհանին ու կկանգնի 3-րդ աստիճանին:
Քիչ անց բրոնզե մեդալի համար կգոտեմարտի նաև Արման Ավագյանը: