Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Ռազմիկ Պապիկյանն ու Հրայր Ալիխանյանը դուրս են եկել եզրափակիչ:
Պապիկյանը հաղթել է թուրք, իսկ Ալիխանյանը՝ հույն ըմբիշին:
Հայաստանի հավաքականը 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 7 ըմբիշով: