«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը պայմանավորվել է «Բարսելոնայի» հետ պայմանագրի շուրջ, հաղորդում է L’Equipe-ն:
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա նիդերլանդացին կատալոնական ակումբ կտեղափոխվի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունից առաջ՝ որպես ազատ գործակալ: Հաղորդվում է, որ «Լիոնը» չի կարողանում համոզել խաղացողին մնալ թիմում:
Այս մրցաշրջանում Դեպայը «Լիոնի» կազմում անցկացրել է 44 խաղ, որոնցում դարձել է 24 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ: