«Ինտերը» մոտ է հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ պայմանագրի երկարաձգմանը: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Հաղորդվում է, որ իտալական ակումբը ներկայումս բանակցություններ է վարում խաղացողի գործակալի հետ:
«Ինտերը» պատրաստ է խաղացողի աշխատավարձը բարձրացնել, որպեսզի փորձի նրան թիմում պահել:
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ Լաուտարոյին ցանկանում են ձեռք բերել «Ռեալն» ու «Ատլետիկոն»: