«Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Ռիյադ Մահրեզը խոստովանել է, որ պատրաստ է կարիերայի մնացած հատվածում խաղալ «քաղաքաբնակները» կազմում:
«Այստեղ ինձ հոյակապ եմ զգում: Ես այլ թիմ փնտրելու ցանկություն չունեմ: Ես չգիտեմ, թե իրավիճակն ինչպես կդասավորվի, բայց ինձ լավ եմ զգում այս քաղաքում: Ես ցանկանում եմ կարիերաս ավարտել Անգլիայում, «Մանչեսթեր Սիթիում»,- մեջբերում է ալժիրցուն RMC Sport-ը:
Փետրվարին Մահրեզը դարձավ 30 տարեկան: Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2023 թվականի հունիս:
Այս մրցաշրջանում խաղացողը «Սիթիի» կազմում անցկացրել է 45 հանդիպում, դարձել 14 գոլի հեղինակ և կատարել 7 գոլային փոխանցում: