«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին Լա Լիգայի մրցաշրջանում հերթական անգամ հատել է 30 գոլի շեմը:
Կիրակի օրը կայացած 37-րդ տուրի խաղում արգենտինացու խփած գոլը «Սելթայի» դարպասը Իսպանիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում նրա համար 30-րդն էր:
Արգենտինացի ռմբարկուն իր կարիերայում 9-րդ անգամ է Լա լիգայի մեկ մրցաշրջանում դառնում 30 կամ ավելի գոլի հեղինակ։
Ավելի վաղ Մեսսիին դա հաջողվել էր 2009/10 (34 գոլ), 2010/11 (31), 2011/12 (50), 2012/13 (46), 2014/15 (43), 2016/17 (37), 2017/18 (34), 2018/19 (36) մրցաշրջաններում: