«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հեռանալու է կատալոնական ակումբից այս ամառ:
El Barça juga a RAC1 պնդում է, որ որոշումն արդեն կայացվել է: Իբր, մարզիչը ներառված չէ ակումբի նոր նախագահ Ժոան Լապորտայի ծրագրերում, բայց մրցաշրջանի ընթացքում կատալոնացիները չունեին արժանի այլընտրանք:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ կատալոնական ակումբի ղեկավարները ցանկանում են թիմի գլխավոր պաշտոնին հրավիրել Չավիին, ով այժմ աշխատում է Ալ-Սադում: Օրերս «Բարսելոնայի» նախկին խաղացողը երկարաձգեց պայմանագիրը քաթարյան ակումբի հետ։