Ֆրանսիայի պրոֆեսիոնալ խաղացողների միությունը (UNFP) Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային ճանաչել է արտասահմանում խաղացող լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ:
Քվեարկության ընթացքում հարձակվողը առաջ է անցել Ուգո Լյորիսին («Տոտենհեմ»), Նգոլո Կանտեին («Չելսի»), Ուսման Դեմբելեին («Բարսելոնա»), Ֆերլան Մենդին («Ռեալ») և այլ հավակնորդներ: Այս մրցանակը Բենզեման ստացել էր նաև 2019 թվականին: