Կիպրոսի գավաթի խաղարկության եզրափակչում Հովհաննես Համբարձումյանի «Անորտոսիսը» մրցեց «Օլիմպիակոս Նիկոսիայի» հետ:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով: «Անորտոսիսը» հաղթանակը կորզել է լրացուցիչ ժամանակի 20-րդ րոպեին:
Համբարձումյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին:
Հիշեցնենք, որ Կիպրոսի ավարտված առաջնությունում «Անորտոսիսը» գրավել է 4-րդ հորիզոնականը: