VBet Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Արարատ»-«Ալաշկերտ» խաղում Վարդան Բիչախչյանի սաներն արդեն հաղթում են 2-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 12-րդ րոպեին բացել է Աղվան Պապիկյանը ՝ հեռու տարածությունից կատարած շքեղ հարվածով դառնալով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։ Պապիկյանի գոլի տեսանյութն՝ այստեղ։
7 րոպե անց արդեն Մորի Կոնեն է ոչ պակաս գեղեցիկ հարվածով կրկնապատկել իր թիմի առավելությունը։ Կոնեի գոլն՝ այստեղ։
Հիշեցնենք՝ խաղը կայանում է Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Արմենիա ՀԸ-ի եթերում, ինչպես նաև ՀՖՖ-ի՝ յութուբի պաշտոնական ալիքում։