«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է transfermarketweb.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, ֆուտբլիստը մտադիր է մնալ ակումբում, բայց չի բացառում, որ նրա հեռացումը կարող է կայանալ: Արգենտինացին պարզաբանել է, որ իր գործերը վարում է գործակալը, որին պետք է հարցնել կարիերայի հնարավոր տարբերակների մասին:
Ավելի վաղ լուրեր կային, որ Լաուտարոյին ցանկանում են ձեռք բերել Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն»: