«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին փարիզյան անշարժ գույքի գործակալության միջոցով սկսել է տուն փնտրել Ֆրանսիայի մայրաքաղաքում, հաղորդում է Le10Sport-ը: Ռիելթորներն արդեն ընտրել են մի քանի տարբերակ, բայց դրանք դուր չեն եկել արգենտինացուն:
«Բարսելոնայի» հետ Մեսսիի պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա հունիսի 30-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն ցանկանում է եռամյա պայմանագիր կնքել արգենտինացի հարձակվողի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում ՝ դառնալով 37 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: