ՊՍԺ-ն «Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեին առաջարկել է չորս տարվա պայմանագիր, հաղորդում է Foot Mercato-ն:
Չորս տարի առաջ փարիզցիները աջ պաշտպանին վաճառեցին լոնդոնյան ակումբին 23 միլիոն ֆունտ ստեռլինգով, բայց այժմ, ըստ աղբյուրի, նրանք կցանկանային ֆուտբոլիստին վերադարձնել ակումբ:
Ըստ աղբյուրի՝ «Տոտենհեմը» պատրաստ է վաճառել իվուարցի պաշտպանին ընդամենը 10 միլիոն ֆունտով: Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022-ի ամառը:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել «Ռեալի» կողմից Օրյեի նկատմամբ հետաքրքրության մասին: