Սանկտ Պետերբուրգի Եվրո 2020-ի կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի առաջիկա եզրափակչի Ստամբուլից Պորտու տեղափոխման լուրերը:
«Եզրափակչի տեղափոխությունը Ստամբուլից չի ազդի Սանկտ Պետերբուրգի եզրափակչի վրա: Այն տեղի կունենա հաջորդ տարի, ինչպես նախատեսված է»,- մեջբերում է Սորոկինին Championat-ը:
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» կխաղան Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Հանդիպումը կկայանա մայիսի 29-ին: Այսօր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» հանդիպումը տեղափոխվել է Պորտուգալիայի Պորտու քաղաքի «Դրագյո» մարզադաշտ։ Սկզբնապես հանդիպումը պետք է կայանար Ստամբուլի (Թուրքիա) «Աթաթուրք» մարզադաշտում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՈւԵՖԱ-ն և Բրիտանիայի կառավարությունը քննարկում են եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելու հնարավորությունը, քանի որ Թուրքիան ընդգրկված է երկրների կարմիր ցուցակում, որտեղից վերադառնալիս պահանջվում է պարտադիր կարանտին: