Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է իսպանական Պրիմերայի 36-րդ տուրի՝ «ՌեալՍոսյեդադի» հետ խաղը (2-1), ինչպես նաև խոստովանել է, որ մտադիր չէ դիտել Մադրիդի «Ատլետիկոյի» մասնակցությամբ առաջիկա խաղը․
«Մենք գիտեինք, որ պետք է հաղթենք մի մրցակիցը, որը շատ լավ է խաղում հյուրընկալվելիս։ Մենք հիանալի առաջին խաղակես անցկացրինք։ Երկրորդը ևս, բայց «Սոսյեդադի» գոլի պատճառով վերջնամասը շատ լարված ստացվեց, չնայած մենք դրանք արժանի էլ չէինք։
Արդյոք դիտելո՞ւմ եմ «Գրանադա»-«Ռեալ» հանդիպումը․ ես արդեն ասել եմ անցած շաբաթ, որ նյարդայնանում էի՝ մրցակիցների խաղերին հետևելով։ Պատկերացրեք՝ եթե ես ամեն շաբաթ անհանգստանամ։ Ավելի լավ է չնայեմ այդ խաղը, և վերջում իմանամ, թե այն ինչպես է ավարտվել»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում Marca-ն։
«Ատլետիկոն», վաստակելով 80 միավոր, ամրապնդվել է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։