«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թուրինցիների կազմում խփել է իր 100-րդ գոլը:
Ըստ ESPN-ի ՝ 36-ամյա պորտուգալացին դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 100 կամ ավելի գոլ է խփել երեք տարբեր երկրների ակումբներում խաղալիս:
Ռոնալդուն «Ռեալի» կազմում խփել է 450 գոլ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ՝ 118 գոլ: Նա նաև 103 գոլ է խփել Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում: