Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրի շրջանակում նորընծա չեմպիոն Միլանի «Ինտերն» ընդունել էր «Ռոմային»:
11-րդ րոպեին Բրոզովիչը բացեց խաղի հաշիվը, իսկ 9 րոպե անց Վեսինոն ևս մեկ գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը:
31-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը կրճատեց հաշվի տարբերությունը: 90-րդ րոպեին միլանյան թիմը խփեց երրորդ գնդակը. առաջնությունում իր 22-րդ գնդակը խփեց Ռոմելու Լուկակուն: Ինչպես հետագայում պարզվեց, դա խաղի վերջին գոլն էր, և «Ինտերը» հաղթեց 3-1 հաշվով:
Հենոն մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 88 միավոր ունի, իսկ «Ռոման» 58 միավորով 7-րդն է: