«Յուվենտուսն» Ա Սերիայի 36-րդ տուրում մրցում է «Սասուոլոյի» հետ։
Հանդիպման 15-րդ րոպեին թուրինցիների պաշտպան Լեոնարդո Բոնուչին սեփական տուգանայինում հարվածել է մրցակցի հարձակվող Ջակոմո Ռասպադորիին, ու գլխավոր մրցավար Պյերո Ջակոմելին 11-մետրանոց է նշանակել «Յուվենտուսի» դարպասին։
«Սասուոլոյի» կիսապաշտպան Դոմենիկո Բերարդին մոտեցել է գնդակին, սակայն նրա հարվածից հետո թուրինցիների 43-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հետ է մղել գնդակը։
Հիշեցնենք՝ Բուֆոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Յուվենտուսից»։