La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և նրա խաղընկերների միջև հարաբերությունները սրվել են:
Նշվում է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում հարձակվողը գործնականում դարձել է թուրինյան թիմի հանդերձարանի «լքվածը» :
Դա պայմանավորված է նրանով, որ Ռոնալդուին հատուկ վերաբերմունք է ցուցաբերվում թուրինյան ակումբի ղեկավարության կողմից: Վերջերս հայտնի դարձավ, որ Ռոնալդուն բաց է թողել«Յուվենտուսի» մարզումը և Անդրեա Անյելիի հետ այցելել է «Ֆերարի» գործարան:
Ի դեպ, երեկ Ռոնալդուն գնել է նաև 1,6 մլն եվրո արժողությամբ «Ֆերարի»։