Ռուսաստանցի մարզիչ Վադիմ Եվսեևը մեկնաբանել է Ռուսաստանի հավաքականի 30 ֆուտբոլիստներից բաղկացած ընդլայնված հայտը Եվրո-2020-ին նախապատրաստվելու համար, մասնավորապես, դրանում նշելով «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ընդգրկումը: Վերջնական հայտը կազմված կլինի 26 խաղացողից:
«Զաբոլոտնին վերջերս խաղացել է ազգային հավաքականում, իսկ Սմոլովին չէին հրավիրում: Զաբոլոտնին անցկացրեց ամբողջ մրցաշրջանը, իսկ Սմոլովը վնասվածքներ ուներ:
Զախարյանի հայտում ընդգրկվելը պայմանավորված է նրանով, որ վարպետության առումով մենք վաղուց նման խաղացողներ չենք ունեցել: Նա ներխուժեց մեր առաջնություն, ապացուցեց իր ներուժը:
Եվ նշանակություն չունի նա 18 տարեկան է, թե 35 տարեկան: Մարզիչը թերահավատորեն է վերաբերվում ոչ թե երիտասարդ ֆուտբոլիստներին, որպես այդպիսին, այլ այն փաստին, որ նրանք չեն համապատասխանում ազգային հավաքականի պահանջներին: Այսօր այս ամենը նշանակում է, որ Զախարյանը համապատասխան է », — Եվսեևին է մեջբերում RBC-ն: