Ֆուտբոլի VBET ՀՊԼ-ի 23-րդ տուրի եզրափակիչ խաղի շրջանակում Երևանի «Ուրարտուն» ընդունել էր Չարենցավանի «Վանին:
Արզումանյանի թիմը հաղթեց 2-1 հաշվով: 34-րդ րոպեին Արսեն Բեգլարյանի կոպիտ սխալի հետևանքով Ուիլֆրեդ Էզան բացեց խաղի հաշիվը, իսկ խաղակեսի ավարտից 3 րոպե առաջ պատահմամբ սեփական դարպասը գրավեց Արգիշտի Պետրոսյանը՝ 1-1: Երկրորդ խաղակեսի 8-րդ րոպեին Օլեգ Պոլյակովը առաջ մղեց «Ուրարտուին» ու 3 միավոր պարգևեց իր թիմին:
«Ուրարտու» հաղթեց 2-1 հաշվով, միավորների քանակը հասցրեց 32-ի ու այժմ 4-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից» հետ է մնում 2 միավորով:
«Վանը» 25 միավորով 6-րդն է: