Ֆուտբոլի VBET ՀՊԼ-ի 23-րդ տուրի եզրափակիչ խաղի շրջանակում Երևանի «Ուրարտուն» ընդունել է Չարենցավանի «Վանին:
Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1-1:
34-րդ րոպեին Արսեն Բեգլարյանի կոպիտ սխալի հետևանքով Ուիլֆրեդ Էզան բացեց խաղի հաշիվը, իսկ խաղակեսի ավարտից 3 րոպե առաջ պատահմամբ սեփական դարպասը գրավեց Արգիշտի Պետրոսյանը՝ 1-1:
Առաջին խաղակեսում տարածքային ու խաղային առավելությանը տիրում էր երևանյան ակումբը: