La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ վերջերս լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի ու փոխնախագահ Պավել Նեդվեդի միջև։
Պարատիչին պնդում է, որ գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն հեռացվի իր պաշտոնից՝ «Միլանից» ջախջախիչ պարտությունից հետո:
Այնուամենայնիվ, Նեդվեդը աջակցել է մարզչին՝ ավելի ուշ լրատվամիջոցներին ասելով, որ Պիրլոն հաստատ կմնա իր պաշտոնում մինչև այս մրցաշրջանի ավարտ: