Հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է «Ռեալի» ու «Բարսելոնայի» կողմից հետաքրքրության մասին լուրերը, ինչպես նաև խոսեցլ է «Ինտերի» հետ պայմանագրի հնարավոր երկարացման մասին:
«Ես հնարավորություն ունեի տեղափոխվել «Բարսելոնա»: Բարեբախտաբար, ես որոշեցի մնալ «Ինտերում»: Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին ոչինչ չգիտեմ:
Ես երջանիկ եմ «Ինտերում», ես բանակցում եմ պայմանագրի երկարաձգման շուրջ, և շուտով համաձայնություն ձեռք կբերվի»,- մեջբերում է ֆուտբոլիստին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Լաուտարոն միլանյան ակումբի կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։