«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ասել է, որ «Ֆիորենտինայի», «Յուվենտուսի», «Միլանի» ու «Ինտերի» նախկին հարձակվող Ռոբերտո Բաջիոն իր կուռքն է:
«Բաջիոն իմ առաջին կուռքն էր, ես տեսա, թե ինչպես է նա խաղում Իտալիայի հավաքականում, և նա ինձ խենթացնում էր: Ինձ շատ է դուր գալիս նաև Դել Պիերոյի խաղը դիտելը, հիշում եմ նրա խաղը «Յուվենտուսում»,- մեջբերում է լեհ ֆուտբոլիստին լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Վերջերս իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջիոն խոստովանել է, որ դադարել է ֆուտբոլ դիտել: Մանրամասներն՝ այստեղ։