«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիան կտեղափոխվի «Բարսելոնա»:
Իտալացի հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ նախնական պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը: «Բարսելոնայի» նոր նախագահ Ժոան Լապորտան հաստատել է գործարքը:
Պաշտպանի տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի մրցաշրջանի ավարտից հետո: Նշվում է, որ ոչ մի այլ ակումբ չի բանակցել Գարսիայի հետ, իսկ խաղացողն ինքը շահագրգռված էր տեղափոխվել միայն «Բարսելոնա»: