Իսպանական «Լեգանեսի» մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էլ-Նեսերին տեղափոխվել է «Սևիլիա», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ 22-ամյա հարձակվողի հետ կնքված պայմանագիրը կգործի մինչև 2025 թվականը:
Տրանսֆերի արժեքը կազմում է 20 միլիոն եվրո:
Հավելենք, որ Լա Լիգայի այս առաջնությունում մարոկկացին մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ:
Ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 21 հանդիպում և դարձել՝ 6 գոլի հեղինակ: