«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թուրինյան ակումբից, հայտնում է Sky Italia-ն:
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբի ղեկավարությունը որոշել է մարզչին հնարավորություն տալ մրցաշրջանն ավարտին հասցնել, բայց ամռանը թիմը կգլխավորի մեկ այլ մասնագետ:
«Յուվենտուսը» ներկայումս պայքարում է Չեմպիոնների լիգա մտնելու համար: Մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ թուրինյան ակումբը զբաղեցնում է 5-րդ տեղը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: Բացի այդ, «Յուվենտուսը» հասել է Իտալիայի գավաթ եզրափակիչ, որտեղ կխաղա «Ատալանտայի» հետ: