Ա Սերիայի հերթական տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց «Միլանին»:
Հետաքրքիր է, որ թուրինյան ակումբի մարզիչ Անդրեա Պիրլոն դարձավ ակումբի պատմության մեջ առաջին մարզիչը, ում գլխավորությամբ «ծեր սենյորան» մրցաշրջանում երկու անգամ պարտվել է Իտալիայի առաջնությունում նման հաշվով, հայտնում է Tuttomercatoweb-ը։
Ավելի վաղ «Յուվենտուսը» 0-3 հաշվով պարտվել էր «Ֆիորենտինայից»:
Իր հերթին Իտալական La Stampa թերթը հայտնում է, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն կարող է պաշտոնանկ արվել արդեն մայիսի 10-ին: Մանրամասներն՝ այստեղ։