Արցախում կյանք կա ու լինելու է: Դրա վառ վկայությունը Մայիսի 9-ին Մարտունի քաղաքի Ավագյան Արենայի վերաբացումն էր: Արցախյան վերջին պատերազմի ժամանակ հրթիռակոծված դաշտում արդեն հնարավոր է ֆուտբոլ խաղալ:
Քաղաքային մարզադաշտում կայացավ ընկերական խաղ՝ Մարտունու և Ճարտարի վետերան թիմերի միջև: Կոնիֆա-2019-ի համար կառուցված ստադիոնը, ինչպես նշեցինք, հրթիռակոծվել էր, որի հետևանքով 20 մետր շառավղով և 8 մետր խորությամբ փոս էր առաջացել: Երազանք հասարակական կազմակերպության ջանքերով կատարվել են փոսի լցման ու խոտածածկի կարգի բերման աշխատանքները:
Բուն խաղում Մարտունու թիմը հաղթեց 5-3 հաշվով: Արցախի ներքին առաջնությանը մասնակցող Մարտունին տնային հանդիպումներն արդեն կարող է անցկացնել Ավագյան Արենայում:
Ինչպես է Արցախում ֆուտբոլը կյանքի վերադառնում՝ կարող եք ծանոթանալ մեր արցախյան ռեպորտաժում, որը ձեզ կներկայացնենք ավելի ուշ։