«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսն ամռանը կարող է հեռանալ թիմից։ 34-ամյա բելգիացու ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոն», որը պատրաստ է ֆուտբոլիստին երկու մրցաշրջանի համար պայմանագիր առաջարկել՝ տարեկան 7,5 մլն եվրո աշխատավարձով։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, Մերտենսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ, որն ավարտվում է արդեն հաջորդ ամառ։ Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ա Սերիայի 26 խաղում։
Մերտենսը 2013 թվականից է հանդես գալիս «Նապոլիում»։ Ավելի վաղ նա խաղացել է հոլանդական ՊՍՎ, «Ուտրախտ» և «ԱԳՈՎՎ» թիմերում։
Ավելի վաղ Մերտենսը կրկնել էր Անտոնիո Վոյակի ռեկորդը Իտալիայի առաջնությունում «Նապոլիի» կազմում խփած գոլերի քանակով՝ դառնալով 102 գոլի հեղինակ։