«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն մեկնաբանել է Ա Սերիայի 35-րդ տուրում «Միլանից» կրած 0-3 հաշվով պարտությունը․
«Երեկ ես ասում էի, որ թիմը շաբաթվա ընթացքում լավ տեսք ուներ, մենք մարզվում էինք ճիշտ մենթալիտետով և անհրաժեշտ կենտրոնացմամբ։ Ֆուտբոլիստները վստահ էին, որ կարող էին հիանալի արդյունք գրանցել։
Գործում ամեն ինչ այլ ստացվեց։ «Յուվենտուսը» իսկապես վատ չսկսեց, բայց հետո ամեն ինչ չընթացավ այնպես, ինչպես ցանկանում էին։ Հիմա դա դժվար է բացատրելը։ Երբ դու պարտվում ես այսպիսի կարևոր խաղում 0-3 հաշվով, նշանակում է՝ շատ թերացումներ են եղել, բայց ես պետք է դա գնահատեմ, իսկ հետո սառը գլխով՝ քննարկեմ տղաների հետ։
Ի՞նչ եմ մտածում հեռանալու մասին․ ես չեմ հեռանա։ Ես մեծ էնտուզիազմով եմ մոտեցել այս գործին՝ չնայած որոշակի դժվարություններին։ Ես ակումբի տրամադրության տակ եմ, առջևում դեռ երեք խաղ կա, այդ իսկ պատճառով կշարունակեմ կատարել իմ աշխատանքը, քանի դեռ ինձ դա թույլ կտրվի»,- Պիռլոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
«Միլանը», վաստակելով 72 միավոր, Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Յուվենտուսը» 69 միավորով 5-րդ տեղում է։