ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Թուրքիայից մեկ այլ վայր տեղափոխելու տարբերակը։ Այս մասին հայտնում է New York Times-ը։ Ամենահավանական տարբերակներից մեկն այն է, որ խաղը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։
Հիշեցնենք՝ ՉԼ-ի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին՝ «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» մասնակցությամբ։
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ՈՒԵՖԱ-ի հետ բանակցություններ է վարում ՉԼ-ի եզրափակչի վայրը փոխելու վերաբերյալ։ Եթե որոշվի, որ խաղը կայանալու է «Ուեմբլիում», ՈՒԵՖԱ-ն՝ որպես փոխհատուցում, պատրաստ է Թուրքիային առաջարկել անցկացնել Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչը, որը պետք է անցկացվեր Մյունխենում։
Հիշեցնենք՝ խաղի անցկացման վայրը դեռևս հարցականի տակ է, քանի որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Թուրքիային ընդգրկել է ճամփորդության համար երկրների «կարմիր ցանկում»՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։