«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայերը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 35-րդ «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում:
Երկրորդ խաղակեսի վերջում պաշտպանը հայտնվեց խոտածածկին ու բռնեց ձախ կոճը: Մագուայերը շարունակեց խաղը, բայց մի քանի րոպե անց նա խնդրեց փոխարինել իրեն:
Վնասվածքի լրջությունը դեռևս հայտնի չէ: