Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Սասուոլոյի» ֆուտբոլիստները հաղթեցին «Ջենովային»: Ջենովայում կայացած խաղն ավարտվեց 2:1 հաշվով ՝ հօգուտ հյուրերի:
Հաղթողների կազմում գոլերը խփեցին Յակոմո Ռասպադորին և Դոմենիկո Բերարդին, իսկ տանտերերից ՝ Դավիդե Ձապակոստան:
«Սասուոլոն» վաստակեց 56 միավոր և բարձրացավ աղյուսակի 7-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Ռոմային»: Հռոմեացիները մեկ միավոր պակաս ունեն և իրենց հանդիպումը կանցկացնեն այսօր երեկոյան։