«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի «Վիլյառեալի» դեմ պատասխան խաղը (0:0) և մրցաշարից իր թիմի դուրս մնալը։
«Մենք փորձեցինք ամեն ինչ անել առաջին խաղակեսում և բավարար խնդիրներ չստեղծեցինք մրցակցի համար: Երբ գոլ խփելու հնարավորություն կար, բախտը մեզնից թեքվում էր: Երկրորդ խաղակեսը շատ ավելի ինտենսիվ սկսեցինք և ճնշում գործադրեցինք մրցակցի վրա, բայց չկարողացանք տեմպը պահել մինչև վերջ:
Մենք շատ հուզված ենք, որ դուրս մնացինք մրցաշարից: Երկրպագուների համար ծանր մրցաշրջան էր, և մենք ուզում էինք նրանց համար լավ բան անել։ Ես իսկապես շատ ցավում եմ, որ մենք չկարողացանք դա անել», — Օբամեյանգի խոսքերն է մեջբերում Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունը: