«Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում՝ «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Որոշ ժամանակ մենք հավասար ֆուտբոլ էինք խաղում: Մենք ուզում էինք հաղթանակի հասնել ու հասանք դրան: Դա պայմանավորված է ֆուտբոլիստների ցանկությամբ: Նրանք փորձում են նմանվել մեզանից լավ թիմերի: Յուրաքանչյուր խաղում մենք պետք է լավագույն տարբերակը ցույց տանք իրենց»,- մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն:
ԱՊԼ 35-րդ տուրից հետո «Լիդսը» 50 միավորով 9-րդն է: