«Էսպանյոլը» նվաճեց Լա լիգայի ուղեգիր: Սեգունդա դիվիզիոնի ավարտից 4 տուր առաջ թիմն ապահովեց իր տեղն առաջին տեղում ու հաջորդ մրցաշրջանում կխաղա Լա լիգայում:
Երկրորդ թիմը, որը հաջորդ մրցաշրջանում կխաղա Լա լիգայում, ամենայն հավանականությամբ կլինի «Մալյորկան», որն ունի 71 միավոր ու 5 միավոր է գերազանցում 3-րդ տեղում գտնվող «Ալմերիային»: Վերջինս մեկ խաղ ավելի է անցկացրել: