Գերմանական Բունդեսլիգայի 32-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Շալկեի» նկատմամբ:
Հատկանշական է, որ առաջին կեսից հետո տանտերերը պարտվում էին 0:2 հաշվով: «Հոֆենհայմի» կազմում գոլի հեղինակ դարձան Կրամարիչը, Ակպոգուման, Բումգարտներն ու Բեդուն: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» կազմում մասնակցեց երկրորդ խաղակեսին:
Այս խաղից հետո «Հոֆենհայմը» 39 միավորով 11-րդն է: